Մովսես գյուղում գիշերը հանգիստ է անցել

26

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում հակառակորդի արձակած կրակոցներից փետրվարի 9-ին զինծառայող էր մահացել, սակայն գիշերը հանգիստ է անցել, կրակոցներ չեն հնչել: Տեղեկանում ենք Panorama.am-ից:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշել է. «Գիշերը ժամը 8:30-ից կրակոցներ չեն եղել, փառք Աստծո: Գիշերը հանգիստ է անցել»:

Հակառակորդի կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող 37-ամյա Մովսես գյուղի բնակիչ Մհեր Եղշատյանը ընտանիքի 2-րդ տղան է՝ երեք որդի են, մեկ քույր: Ամուսնացած է ունի երեք անչափահաս երեխաներ՝ մեծը 11 տարեկան, ամենափոքրը՝ 2 տարեկան:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Մովսես գյուղում անհանգիստ իրավիճակ էր. հակառակորդը պարբերաբար կրակել է, ինչից վախեցած բնակիչները պատսպարվել են նկուղներում: