Մի բարոյականությամբ էինք աչքի ընկնում, դա էլ հարամվեց

11

Նախքան հոդվածիս բուն նյութին անցնելը, նախ ասեմ, որ երիտասարդ եմ ու չեմ կարծում, որ ժամանակներն այնքան են փոխվել, որ ես դրանից հետ եմ մնացել ու իմ մտածելակերպը դոփում է նույն տեղում: Ու չնայած հետադիմական հայացքներ չունեմ, բայց ինչպես ասում են, ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող է 21 տարեկան երիտասարդը ոչ ավել, ոչ պակաս տատիկ բռնաբարել: Եվ այս երևույթը կրի շարունակական բնույթ: Չեմ ուզում հավատալ, որ նման քայլի դիմողը միայն հայկական արմատներ ունի: Անընդհատ խոսում ենք բիրտ ու անտաշ թուրքերից, ովքեր մոտ 1 դար առաջ են հայերին բռնաբարել ու ծեծի ենթարկել: Բա ո՞ւր մնաց մեր հայավարի արժանապատվությունը: Մինչ հասարակությունը փորձում է մարսել հերթական անոմալիկ իրադարձությունը, տեղի է ունենում հաջորդը: Ու սկսում ենք փնտրել մեղավորներին ու պատճառները: Բոլորը դատապարտում են ու վերջ: Իսկ գո՞ւցե անտարբերությունն ու անպատիժ լինելն է նման քայլերի պատճառները: Որոշ ժամանակ առաջ էլ նորից մի երիտասարդ էր 82-ամյա տատիկ բռնաբարել: Մի՞թե մեր երիտասարդները չկարողանալով երիտասարդ աղջիների շրջանում իրենց ցանկությունները հանգցնել, տատիկներին միջոցով են փորձում կրքերը մեղմել ու խեխճերին օր ծերության խայտառակել, բռնության ենթարկել ու պղծել: Իբրև քիչ էր այն, որ ուսուցիչը աշակերտներ էր բռնաբարում, հիմա էլ տատիկներին են անցել: Վերջերս պատժեցին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի հայոց լեզու և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանին: Դատարանն ապացուցված է համարել, որ Ավագյանը 2006-2008թթ. 16 տարին չլրացած աշակերտուհիների նկատմամբ բռնի, անառակաբարո գործողություններ է կատարել։

Հոգեբանական գիտությունների թեկնածու, մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Այգ» հոգաբանական ծառայությունների գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը, բայց այսօր արդեն վստահ է` հայ ազգը փաստի առաջ է կանգնած: Ռուբեն Պողոսյանն ասում է, որ այդպիսի երևույթներ շատ են պատահում Հայաստանի սահմներից դուրս: «Բայց այստեղ էլ նմատիպ երևույթներ շատ կան, օրինակ հայրը աղջկա, իսկ մորեղբայրը` զարմուհու հետ է կենակցում: Հայ ընտանիքի դիմագիծն է փոխվել>>,-ասում է նա ու խոսում պատճառների մասին, որոնք կարող են շատ լինել: «Այստեղ մեծ դերակատարում ունի սոցիալական վիճակը: Նորմալ մարդը չի կարող այդպիսի քայլի դիմի, եթե նրան ասենք օրինակ չդրդեն, չստիպեն: Պատճառները շատ են: Շատ են հանդիպում մարդիկ, որ ինտելեգենտ են, խելացի, բայց մի օր մարդասպանություն են անում: Ես ամենաշատը վախենում եմ նրանից, որ այն չկրի զանգվածային բնույթ: Եթե կյանքը մտնի փակուղի, հենց այդպես էլ կլինի, իսկ կյանքը հիմա շատ բարդ է» ,-ասում է հոգեբանը: Նմանատիպ երևույթները կանխելու հավանաբար շատ տարբերակներ կան, ու դա պետք է լինի բարձր մակարադակով ու բարձր շրջանակներում: Իսկ հոգեբանն էլ առաջարկում է ստեղծել ծնողական համալսարան ու կրթել, ստեղծել բարոյական կերպար, «պետք են հոգեբանական թրեյնինգներ» ,-համոզված է Ռուբեն Պողոսյանը: Թե ինչ պիտի անել նման իրավիճակից գոնե դուրս գալու համար, փորձեցինք պարզել, համաքաղաքացիներից. Նրանք միաբերան ասում են. «Պիտի հրապարակայնորեն նրան վառել» :

Ո՞վ կմտածեր, որ մի օր էլ ինչ-ինչ բայց հաստատ բարոյական կերպարով մշտապես աչքի ընկնող հայը, այսպիսի իրավիճակում է հայտվելու: Ամոթալի է նույնիսկ դրան որևէ որակում տալը: Յուրաքանչյուրը թող գտնի պատասխան, թե ինչպես կարող է 21-ամյա երիտասարդը տատիկ բռնաբարել…..

Մանկապիղծ Լեւոն Ավագյանը դատապարտվել է ընդամենը 2 տարվա ազատազրկման