Միրզային` նոր ռազմական կցորդ

6

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայանին:
Հանդիպման ընթացքում դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Համիդ Ռեզա Միրզային: Շնորհավորելով նորանշանակ ռազմական կցորդին` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացմանը: Պաշտպանության նախարարը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանում Իրանի նախկին ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին` իր պաշտոնավարման ժամանակ ունեցած ավանդի համար:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: