Միջազգային հանրությո՞ւնն է զսպում Ադրբեջանին

8

Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոյի պահպանումը կարող է տարածաշրջանում մի նոր պատերազմի վերսկսման պատճառ դառնալ, այս մասին հայտարարել Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«Միջազգային հանրությունը մեծ ջանքեր է թափում, որ Ադրբեջանը չվերսկսի պատերազմ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Սակայն Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է , որ Ադրբեջանի համբերությունն էլ սահմաններ ունի: Ադրբեջանը չի կարող սպասել, որ ստատոս-քվոն հավերժ պահպանվի: Այն իր տարածքային ամբողջականության համար կիրառում և’ իրավական, և’ այլ միջոցներ»,- ասել է Հասանովը:

Ըստ Հասանովի, ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես պահանջում է փոխել ներկա իրավիճակը` ստատուս քվոյի պահպանումը համարելով անընդունելի:

«Ադրբեջանին փորձում են ետ պահել այլ միջոցներ կիրառելուց: Ադրբեջանը միլիտարիստական պետություն է, նա ուրիշի հողերի վրա հավակնություններ չունի: Ադրբեջանի միակ նպատակը պետության ինքնիշխանության պահպանումն է, տարածքային ամբողջականության և քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Դրա համար էլ Ադրբեջանը փորձում է հնարավորինս օգտվել բանակցային գործընթացից, որպեսզի չդիմի ռազմական միջոցներին: Այնուամենայնիվ, եթե ստատուս-քվոն պահպանվի, անկասկած, Ադրբեջանը կօգտվի իր իրավունքից և ով` ուզում է լինի, մտադիր չէ զիջումների գնալ»,- ընդգծել է Հասանովը: