Մինսկի խումբը կժամանի տարածաշրջան

5

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան լրագրողներին հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կժամանեն տարածաշրջան: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

«Դեռևս անհայտ է այցի կոնկրետ ժամկետը, անհայտ է մնում համանախագահների այցի երթուղին։ Սակայն ամենագլխավորն այն է, որ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։

Չնայած Կազանի հանդիպման ժամանակ արդյունքի բացակայությանը՝ այնուամենայնիվ հանդիպման ժամանակ գրանցվեց որոշակի առաջընթաց։ Համանախագահները ժամանում են տարածաշրջան, որպեսզի աջակցեն այդ առաջընթացին։ Մենք տեսնում ենք այդ առաջընթացը և հուսով ենք, որ համանախագահները կհասնեն նրան, որպեսզի բանակցություններում առաջընթացը շարունակվի»։