Մինսկի խմբի պոտենցիալը ամենևին էլ չի սպառվել

8

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխության հարցը օրակարգում ընդգրկված չէ, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի եւ ոչ էլ ԵՄ գերագույն ներկայացուցիչի: Քանի որ եռյակը համագործակցում է ինտենսիվ եւ հետեւողականորեն»,- այս մասին նշել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Եռյակն աշխատում է կառուցողական: Վերջին ժամանակներում ինտենսիվ հարաբերությունների հետ մեկտեղ, մեծացել է նաև փաստաթղթերի ծավալը, որոնք փոխհամաձայնեցվում են տարբեր մակարդակների վրա, ներառյալ բարձրագույն մակարդակը»:

Որպես օրինակ, նա վկայակոչել է եռյակի համատեղ նախարարական հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ տարվող իրենց ջանքերի մասին: Տեղեկացնում է APA գործակալությունը:

«Սա ենթադրում է, որ հակամարտության կողմերի համար մանեւրի եւ ազդեցության շրջանակ կա եւ անհրաժեշտությյուն, որ Մինսկի խումբը ակտիվորեն իրականացնի այդ ազդանշանը, որ հակամարտող կողմերը տվել են հունվարին Ռուսաստանի նախագահի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարելով, որ իրենք պատրաստ են արագացնել աշխատանքը հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Այդ ազդանշանները վկայում են, որ ձեւաչափը կայացել է և այս ամիս նշվող 20-ամյակը ցույց է տալիս, որ այս խմբի պոտենցիալը ամենևին էլ չի սպառվել», – ասել է Լուկաշևիչը: