Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

5

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածաշրջանային այցը կմեկնարկի հուլիսի 10-ից: Այս մասին հայտնել է ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Տարածաշրջանային այցը կսկսվի Բաքվից, այնուհետև կայցելեն ղարաբաղյան շրջան, հետո Երևան:

Պոպովի խոսքով` այցի շրջանակում հանդիպումներ կունենան Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հետ: Կքննարկեն փարիզյան հանդիպման արդյունքները, ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս վիճակն ու հեռանկարները: