Մինչև վերջ չի նշանակում սեպտեմբերի վերջ

6

«Երբ որ մենք ասում ենք, որ պայքարելու ենք այդ նպատակի համար մինչեւ վերջ, մինչեւ վերջ չի նշանակում մինչեւ սեպտեմբերի վերջ, մինչեւ դեկտեմբերի վերջ, մինչեւ վերջ նշանակում է պայքարել այնքան մինչեւ այդ իրողությունները, հստակ նպատակները իրագործված կլինեն»,-ասում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ինքը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե իբր ինքն է փոխարինելու Լևոն Տեր-Պետրոսյանին: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը մեղավոր չէ մարտի 1-ի դեպքերի համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ընդդիմությունը մեղավոր է միայն նրանում, որ թույլ է տվել երկրում ձեւավորել այնպիսի լկտի իշխանություն, որը գնդակահարում է իր ժողովրդին քաղաքի կենտրոնում:
ՀԱԿ ներկայացուցիչը նաև հավելեց. «Ես կարծում եմ, որ իշխանությունները այս երեք տարվա ընթացքում ապացուցեցին, որ իրենք ի վիճակի չեն երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից, որովհետև այն ոլորտներում, որտեղ ճգնաժամ է եղել, այն ավելի է խորացել»: