Միայն վստահության դեպքում ԼՂՀ հարցում բեկում կարձանագրվի

10

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում բեկում կարձանագրվի այն ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հստակ վստահություն լինի»,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Բրայզան համոզմունք է հայտնել, որ ներկայումս բանակցային սեղանին դրված է բավականին հաջող փաստաթուղթ, որը համանախագահների երկար տարիների աշխատանքի արդյունք է:

Ըստ դիվանագետի, հնարավոր է, որ բանակցային գործընթացում բեկում արձանագրվի մոտ ժամանակներս, սակայն դրան հասնելու համար, նախագահների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուց բացի, պետք է այդ վստահությունը ստեղծվի նաև երկու հասարակություններում: