Մի՞թե հացն էլ կթանկանա

11

Ըստ երևույթին` հացը մոտակա ամիսներին կթանկանա: Այդ են վկայում փաստերը, որոնք մենք փորձեցիքն դնել կողք կողքի, ու լսեցինք նաև պատասխանատուների պատասխանատու հայտարարությունը: Նախ պետք է հաշվի առնենք, որ hացահատիկի միջազգային գները կրկին բարձրանում են: Եվ ոչ միայն բարձարնում են, այլև ըստ ռուսական լրատվամիջոցների` դրանք հասնում են պատմական նոր ռեկորդների: Միջազգային շուկաներում ռուսական հացահատիկի հիմնական մրցակից ֆրանսիական հացահատիկը ևս թանկացել է` հասնելով մեկ տոննայի դիմաց 240 եվրոյի: Ու եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ազատ տնտեսական մրցակցություն է, այլ կրեպ ասած` ազատ շուկա ու ամենայն ազատություն, ուստի դժվար չէ եզրակացնել, որ Հայստանում ևս կթանկանա, մանավանդ, եթե հաշվի առնենք ՀՀ Գյուղնախարարության վարկածը. «Հայաստանում հացահատիկը երբեք էլ ինքնաբավ չի եղել, մենք միշտ էլ ունեցել ենք սպառման ընդամենը 30 տոկոսը: Դեռ Տիգրան Մեծի ժամանակ մենք չենք ունեցել ինքնաբավ հացահատիկ»,- ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանը: Նա իրավասու չէ պատասխանել, արդյոք կթանկանա հացը, թե ոչ, պարզ է միայն, որ ցորենի թանկացման հետ մեկտեղ կթանկանա նաև մակարոնեղենը, օղին, հացը և այլ սննդամթերքներ:
«Նախորդ ամիս ես պետք է պայմանգաիր կնքեի մեր ֆերմենրից մեկի հետ, ում հետ, որ միշտ կնքել եմ, ու պարզվեց, որ այս տարի մոտ 15 տոկոսով նա թանկացրել է իր արտադրանքը»,-ասաց սեփական մակարոնի արտադրություն ունեցող Սամվել Գաբրելյանը:
Փորձեցինք ճշտել` արդյո՞ք հացի գինը բարձրացել է: Պարզվեց իրականում հացի գինը թանկացել է, չեն ժխտում նաև վաճառողները. «Մենք հաց էինք ստանում, որը կշռում էր 450 գրամ, իսկ հիմա կշռում է 430 գրամ, բայց վաճառվում է նույն գնով»,-ասաց Սվետլաննան` Կոմիտաս փողոցում գործող խանութի աշխատակիցը:
Իսկ «Հայաստանի սպառողների իրավունքեր» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ այդ շուկայում տեղի է ունենում աճպարարություն: «Նրանք մի էնպիսի ձևեր ունեն, որ նույնիսկ վերահսկելն է դժվար, շատ դեպքերում անհնար է հայտնաբերել գնաճը, նրանք խաբում են քաշի մեջ, բայց մեր կազմակերպությունը դեռ բողոքներ չի ստացել»,-ասաց նա:
Ու մինչդեռ Վիճակագրական վարչությունը տեղեկացնում է նախորդ ամիսների գնանակման մասին, հայ հասարակությունը ստիպված է համակերպվել հերթական գնաճի հետ: