Մի՞թե Թուրքիան սպառնում է Ստեփանակերտի օդանավակայանի պատճառով ՀՀ-ի համար փակել իր օդային տարածքը

7

Ստեփանակերտի միջազգային օդանավակայի բացումը շարունակում է Թուրքիային ու Ադրբեջանին հանգիստ չտալ: Հիմա էլ APA գործակալությանը ինչ-որ գաղտնի դիվանագիտական աղբյուր հայտնել է, որ «եթե հայերը թռիչքներ իրականացնեն Լեռնային Ղարաբաղ, Թուրքիան կարող է փակել Հայաստանի համար իր օդային տարածքը»: Աղբյուրը նշել է, որ Բաքուն ու Անկարան որոշակի պայմանավորվածություն ունեն, և հարցը վերջերս բազմիցս քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի ավիացիոն ստորաբաժանումների կողմից: