Մեր երազած Հայաստանի սաղմը

6

«Բոլոր նրանք, ովքեր մերժում են այսօրվա համակարգը, պետք է իրենց մեջ դրա դեմ դուրս գալու ուժ գտնեն»,- հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Ենիգոմշյանի խոսքով «Սարդարապատ» շարժումը նախաձեռնում է այլընտրանքային խորհրդարանի կազմավորումը, որը բաղկացած կլինի ժողովրդի ներկայացուցիչներից: «Սա լինելու է մեր երազած Հայաստանի սաղմը»,- նշեց շարժման նախաձեռնողը:

Ալեք Ենիգոմշյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկիրը դառնում է անապատ երկու տեսանկյունից. նախ` արտագաղթն է մեծ, և հետո վնասում ենք բնությունը` երկիրը դարձնելով անապատ: