Մերոնք են խաղո՞ւմ, թե՞ Մինսկի խումբը…

6

Ինչո՞ւ է Եվրապառլամենտը իր պաշտոնական կայքում գրում, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններին պատկանող տարածք է ` մեծամասնությամբ բնակեցված էթնիկ հայերով», իսկ հայկական կողմը չի արձագանքում: ԱԳՆ-ն իր խոսքով իրավասու չէ մեկնաբանություններ տալ: Հետաքրքիր լռություն է… Եվ ինչո՞ւ է Եվրապառլամենտը հիմա գրում այս հայտարարությունը:
Ներքևում ներկայացնում եմ հայտարարության բնօրինակը.

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններին պատկանող տարածք է`մեծամասնությամբ բնակեցված էթնիկ հայերով: Տարածաշրջանը ավերվեց 1992-94 թ-ի պատերազմի պատճառով և միջազգային միջնորդները մինչ օրս էլ չեն կարողանում ստեղծել տևական խաղաղություն: Վերջերս Եվրապառլամենտի նախագահ Եժի Բուզեկը այցելել է տարածաշրջան և հունիսի 15-ին Արտաքին հարաբերությունների կոմիտեում տեղի է ունենալու նիստ, տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ:
Տարածաշրջանը հիմնականում բնակեցված է հայերով` մոտ 140.000 մարդ: Չնայած տարածաշրջանը պնդում է անկախություն, բայց նույնիսկ Հայաստանի կողմից չի ճանաչվել: Չնայած զինադադարին, լարվածությունը շարունակում է մնալ, բռնության դեպքեր կան և շատերը անհանգստանում են, որ Ադրբեջանը ստատուս քվոյի փոփոխության համար կդիմի ռազմական գործողությունների:
Հակամարտությունը լուծելու փորձերը
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ փորձում է տևական լուծում գտնել հարցին` Մադրիդյան սկզբունքների շրջանակներում`
1. Լեռնային Ղարաբաղին շրջապատող տարածքները վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ
2. Վճռելով Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը
3.Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը
4. Բոլոր փախստականներին և բռնի տեղահանվածներին իրավունք տալ վերադառնալ իրենց բնակության վայրերը:
Ադրբեջան կատարած իր վերջին այցի ընթացքում Եժի Բուզեկը նշել է. «Իմ հանդիպումների ընթացքում ես ընդգծել եմ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին` միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: ԵՄ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն միջազգային ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում և Մադրիդյան սկզբունքների հիման վրա` խաղաղ կարգավորմանը»:

Հետևանքները Տարածաշրջանում

Հակամարտությունը դիվանագիտորեն մեկուսացրել է Հայաստանին և երկիրը կախված է Ռուսաստանից: Թուրքիայի հետ սահմանը փակելուց ի վեր, ցամաքային տրանսպորտային ճանապարհ Հայաստանն ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Այդ պատճառով էլ գազատարները Կասպից ծովից անցնում են, ոչ թե Հայաստանով, այլ Վրաստանով: Իսկ Ադրբեջան-Թուրքիա կառուցվող երկաթգիծը շրջանցում է Հայստանը :

http://www.europarl.europa.eu/en/headlines/content/20110610STO21204/html/Nagorno-Karabakh-an-unresolved-conflict-in-South-Caucasus