Մետրոյի ուղեվարձը կդառնա 100 դրամ

8

Հուլիսի 1-ից Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի սակագները կթանկանան 50 դրամի փոխարեն կդառնա 100 դրամ: Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ ներկայում երևանյան մետրոյի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը տարեկան կազմում է շուրջ 20 մլն ուղևորություն (օրական 60 հազար ուղևորություն), որը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների 9,6 տոկոսը: Նա ասաց, որ այս պայմաններում կառավարության կողմից մետրոյի սուբսիդավորումը տարեց տարի աճում է, և չնայած դրան, նրա խոսքով, մետրոյի ծախսի ինքնարժեքը 160 դրամ է, մետրոյի հնարավորությունները քիչ են, աշխատողների աշխատավարձերը չեն բարձրանում:

Քաղաքապետը նաև նշեց, որ տեսանելի ապագայում Երևանի քաղաքապետարանը հրաժարվելու է տրանսպորտային միջոցների ուղեվարձերի սակագները բարձրացնելու քաղաքականությունից:

Քաղաքապետի խոսքով, մետրոյի երթուղիները կբեռնաթափվեն և այդ հիմնական ուղղություններով երթևեկությունը կկազմակերպվի մետրոպոլիտենի միջոցով:

Հավելենք, որ արդեն սեպտեմբերից մայրաքաղաքում գործելու է երթուղային նոր ցանց` նոր մեծ ու միջին ավտոբուսներով: Ինչ վերաբերում է ուղեվարձերի թանկացմանը, ապա քաղաքապետի խոսքովիրենք ամեն ինչ անելու են, ընդհուպ տրանսպորտի սուբսիդավորում, որպեսզի թանկացում չլինի: