«Մենք չենք պատրաստվում խնդրել». Դավիթ Հարությունյան

8

ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկխոսության և մամուլում տարածված այն լուրերի, որ Հեղինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում կողմ է քվեարկել ոչ հայանպաստ հարցին, այս մասին «Ազատ Ձայն»-ին իր կարծիքն է հայտնել ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

-Պրն. Հարությունյան ի՞նչ եք կարծում, որ դեպքում կշարունակվի կոալիցիա-ՀԱկ երկխոսությունը:

– Երբ համարենք, որ ՀԱԿ-ը ևս արժևորում է երկխոսությունը, ոչ թե ընդունում է դա վերջնագրեր առաջադրելու հնարավորություն:

– Արդյո՞ք կոալիցիան կանի առաջին քայլը` շարունակելու, կարելի է ասել, դեռևս չսկսված երկխոսությունը:

-Իշխանությունն առաջին քայլն արդեն արել է այն ժամանակ` երկխոսոթւյան հետ կապված: Իշխանությունը հիմա էլ պնդում է, որ երկխոսությանը պատրաստ է: Ի վերջո երկխսությունը դադարեցվել է ՀԱԿ-ի կողմից: Մենք պատրաստ ենք շարունակելու, և եթե ՀԱԿ-ը համարում է , որ հիմքեր չունի կասեցնելու, մենք պատրաստ ենք երկխոսության: Մենք չենք պատրաստվում խնդրել:

-ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սամեդ Սեյիդովը Ստրասբուրգում հայ լրագրողներին սենսացիոն տեղեկատվություն է հաղորդել. ԵԽԽՎ Բյուրոյում դեռ հունվարին ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերականգնման հարցն անցել է միաձայն՝ առանց դեմ ու ձեռնպահ ձայների: Ստացվում է, որ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը ևս կողմ է քվեարկել այն հարցին, որի դեմ պայքարում է հայկական ողջ պատվիրակությունը։ Ի՞նչ եք կարծում, որն է դրա պատճառը:

-Հերմինե Նաղդալյանը իր դիրքորոշումը շատ հստակ ձևակերպել է, և խնդիրն այն է, որ մենք ոչ միայն գրավոր ենք ներկայացրել մեր դիրքորոշումը, այլ նաև մենք զարմացել ենք, որ մեր ներկայացրած գրավոր դիրքորոշումը անհայտացել է, որևէ մեկը չի ստացել մեր դիրքորոշումը և հենց էդ նիստի ժամանակ: Հերմինե Նաղդալյանը գրավոր ներկայացրել է իր անհամաձայնությունը: Եվ խոսել նրա մասին, որ Հերմինե Նաղդալյանը այդպես է արել, ուղղակի ծիծաղելի է: Մեր պնդումից հետո մեր գրավոր փաստաթուղթը ոչ միայն իմ, Հերմինե Նաղդալյանի, այլև մեր պատվիրակության բոլոր անդամների կողմից: Մեր պատվիրակությունը միաձայն, միահամուռ ստորագրել է այդ փաստաթղթի տակ: Նույն այդ բյուրոյի նիստի փաստաթղթերին կցված է նաև Հերմինե Նաղդալյանի բացահայտ դիրքորոշումը` հանձնաժողովի ստեղծման հետ կապված: Մնացածը քաղաքական այսպես ասած` սպեկույլյացիաներ են:

-Իսկ ո՞ւր կարով այդ փաստաթուղթը:

-Էդ փաստաթուղթն այլևս չի կորել, մինչ այդ կորել էր, քարտուղարությունը շատ տարօրինակ մեկնաբանություն էտվել, թե ինչու այն չի տարածել և պահել է իր մոտ, հենց մենք բացահայտել ենք նիստի ժամանակ, պնդել ենք, որ կցվի նիստի նյութերին, և փաստաթուղթը այժմ կցված է նիստի նյութերին:

Ի դեպ, նշենք, որ պրն Հարությունյանը մեզ տրամադրեց մամուլում այդքան շրջանառվող փաստաթղթի կրկնօրինակը, որում ենթահանձնաժողովի ստեղծմանը դեմ են արտահայտվել մեր պատվիրակության բոլոր 8 ներկայացուցիչները: