Մենք շտապելու ենք դանդաղ

7

Նորընտիր կամ նշանակված նախագահ Սերժ Սարգսյանը օտարերկրյա շրջագայությունների միջև ընկած ժամանակահատվածում կարողացավ գտնել ժամանակահատված և տալ հարցազրույց ընտրյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր ազնվորեն, լավ սերտած դասի նման, տվեցին նախագահ Սերժ Սարգսյանին > հարցեր և ինչպես սպասվում էր, Սերժ Սարգսյանը նույն աստիճանի սուր պատասխաններ տվեց: Ափսոս, որ նա, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով պատասխանների սրության վրա, հաճախ կորցրեց պատասխանների տրամաբանական ընթացքը: Օրինակ՝ անհասկանալի մնաց, թե ինչ է նշանակում տնտեսական 7 տոկոսանոց աճ, երբ պարզ թվաբանությամբ 0 տնտեսությունը բազմապատկած 7-ով կամ 1000, միևնույն է, մնում է 0: Նաև ինչ է նշանակում աշխատավարձերի բարձրացումը պետք է լինի ավելի զգալի, քան գնաճը, երբ բարձրացնելով պետական չինովնիկների, դատավորների և մյունների աշխատավարձը՝ մենք կարող ենք ստանալ պետական իշխանությանը սպասարկողների աշխատավարձի կրկնակի աճ, երբ գների թանկացումը ազդում է ոչ թե վերոնշյալների, այլ ժողովրդի վրա, ովքեր գործազուրկ են և հիմնականում ապրում են դրսից եկած օգնության հաշվին: Նաև անհասկանալի է, երբ Սերժ Սարգսյանը, լավ իմանալով օրենքը, որ պատգամավոր չեն կարող լինել գործարարները, բացահայտ նշում է, որ նրանց հեռացումը միայն կխաթարի հասարակության խաղաղությունը, և դրանից կարելի է եզրակացնել, որ, ըստ նրա, հասարակությունը, կամ գոնե հասարակության հենարանը, այդ օլիգարխ պատգամավորներն են, ում վրա էլ հենվում է: Նա, խոսելով հասարկության կայունության և գորշության վերացման մասին, հավանաբար նկատի ունենալով Վրաստանը, գտնում է, որ չի կարելի կատարել կտրուկ քայլեր՝ մոռանալով, որ մինչև վերջ լցված բաժակը խիստ վտանգավոր է, ինչպես նոր լցվող ջրի ու բաժակի, այնպես էլ այն մարդու համար ում ձեռքին գտնվում է բաժակը: Վերջում խորհուրդ կտանք Սերժ Սարգսյանին առաջին՝ պինդ նստել աթոռին ու չընկնել աթոռից և երկրորդ՝ ստելիս, երբ խոսում եք լավ բաների մասին, մի ծռեք ձեր բերանը, այդ մասին արդեն գաղտնի տեղեկություններ են ուղարկվում FSB-ի, ЦРУ-ի և Մասադի աշխատակիցներին: Այդ վատ սովորությունը հայ ժողովուրդը կարողանում է մարսել, բայց կարող է վատ հետևանքներ ունենալ միջազգային բանակցությունների ժամանակ: