Մեղադրանքը հիմնազուրկ ու անմիտ է

12

ԱԳՆ-ն պատասխան է տվել ադրբեջանական նոր հակայհակական հիստերիայի վերաբերյալ ադրբեջանցի 13-ամյա աղջնակի մահվան հետ կապված :

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանում նշում է, որ 13-ամյա աղջնակի մահվան հետ առնչություն ունենալու մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եւ անմիտ, որ նույնիսկ հերքման կարիք չի զգում:

Ակնհայտ է, որ նման սին մեղադրանքների եւ հերթական հիստերիայի գլխավոր նպատակն է էլ ավելի սրել Ադրբեջանում ամենաբարձր պետական մակարդակով իրականցվող հակահյակական եւ ռասիստական քարոզչությունն ու խորացնել կողմերի միջեւ անվստահության մթնոլորտը:

Նման քայլերով, Ադրբեջանի ղեկավարությունը, չցանկանալով խոստովանել, որ նրա բանակցային գործընթացում որդեգրած “կամ ամեն ինչ, կամ ոչինչ մոտեցումը” անիրականանելի է, փորձում է հրեշավոր հնարքներով ու հարեւան ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելով խուսափել սեփական ժողովրդի առջեւ պատասխանատվությունից եւ տապալել բանակցայն գործընթացը: