Մեծ Բրիտանիայի դեսպան Լիչը մոռանում է իր որպիսության մասին…

13

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գրառումը իր անձնական բլոգում չափազանց զավեշտալի էր: Լիչը մասնավորապես անդրադարձել է Հայաստանի նախընտրական զարգացումներին, ընտրակեղծիքներին:
Նա քննադատել է նաև ընդդիմություն ասվածին, որն այսօր չկա քաղաքական պայքարում: Իհարկե, Լիչը ճիշտ է նկատել, որ այսօրվա ընտրություններում ընդդիմության հետք անգամ չկա, սակայն տիկինը մոռացել է իր որպիսության մասին: Նա պետք է հիշեր, որ ինքը Հայաստանում պարզապես դիվանագիտական առաքելություն է կատարում և ոչ թե քաղաքական վերլուծաբանի գործ և ամենևին հարկ չկար իր բլոգում Հայաստանի մասին, իբր թե այդքան անհանգստացած խոսեր՝ վկայակոչելով պայքարի բացակայությունը: Տիկին Լիչը երևի մոռանում է, որ հենց իրենց դեսպանության հովանավորությամբ հայկական որոշ լրատվամիջոցներ իրենց իսկ ձեռնտու քաղաքականություն են վարում, որը կապ չունի Հայաստանի շահերի հետ: Մոռանում է հավանաբար, որ Հայաստանի ղեկավարությունը կամ հենց ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում չի խառնվում թագուհու ներքին քաղաքականությանը կամ մութ գործերին, որոնց մասին հավանաբար ինքը կվախենար բարձրաձայնել: Եվ ի վերջո ընտրակեղծիքների մասին խոսելիս, տիկին Լիչ, միթե ձեր երկրում այդքան պարզ ու թափանցիկ են ընտրությունները, որ դուք խրատներ եք տալիս մի երկրի ու մի ժողովրդի, որի արմատներից ձեր նախնիներին էլ է բաժին հասել: Այնպես որ, լավ կլինի զբաղվեք Մեծ Բրիտանիայի գործերով ու այնտեղ ծնված չարաբաստիկ ուժերով, որոնք անմասն չեն մնում հենց Հայաստանի աղավաղման գործում: