Մելլաթ Բանկի վրա ավելի մեծ վերահսկողություն

9

Wikileaks կայքը այս անգամ անդրադարձել է Հայաստանում գործող իրանական Մելլաթ Բանկի հետ կապված ԱՄՆ-ի անհանգստություններին։

Ըստ փաստաթղթի, 2008-2009 թթ. ԱՄՆ-ը բազմիցս դիմել է ՀՀ իշխանություններին և առաջարկել ուժեղացնել վերահսկողությունը Մելլաթ Բանկի գործունեության նկատմամբ։
2008 թ. հունվարին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցները ՀՀ ԱԳՆ-ի հետ` մասնավորապես Գառնիկ Բադալյանի հետ քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Մելլաթ Բանկի գործարքների նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն սահամանելու հնարավորությունը: