Մեդվեդևն ու Սարգսյանը հանդիպել են

5

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի: Հիշեցնենք, որ այցելության նպատակը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը մասնակցելն է:

Մինչ եռակողմ հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դ. Մեդվեդևը նշել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվելու է հայ-ռուսական երկկողմ համագործակցությունը, մասնավորապես տնտեսության և ռազմա-տեխնիկական փոխգործակցության բնագավառին առնչվող հարցեր: Կքննարկվի նաև տարածաշրջանային հարցեր: Իսկ Իլհամ Ալիևի միանալուց հետո, կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, շնորհակալություն է հայտնել Դ. Մեդվեդևին՝ ներդրած ջանքերի համար և վստահեցրել, որ նրա տրամադրած ժամանակի ու ջանքերի արդյունքն է այն, որ այսօր Հարավային Կովկասում քիչ թե շատ վերահսկելի իրավիճակ է տիրում: