Մեդվեդևը ձեռնոց է նետում Պուտինին

8

ՌԴ նախագահը մտադրություն ունի երկրորդ անգամ դառնալ նախագահ` Պուտինի կամքին հակառակ: Այս մասին Guardian պարբերականին հայտնել է Միավորված Ռուսաստան կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով Մեդվեդևի համախոհները քարոզարշավ են անցկացրել ընդդեմ Պուտինի` փորձելով նրան հասարակության աչքից գցել:

Հիշեցնենք, որ մինչև վերջին ժամանակներս լայն շրջանակներում խոսվում էր, որ հաջորդ նախագահական ընտրություններին, հենց Վլադիմիր Պուտինն է առաջադրվելու, իսկ Մեդվեդևը ինքնակամ հեռանալու է: Սակայն Զատուլինը ասել է, որ նախագահի օգնականները խաբել են, որ Մեդվեդևին պահեն Կրեմլում` դրանով իսկ խախտելով Պուտինի հետ կնքած պայմանագիրը. :