Մարտի 22-ին՝ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նիստը

13

Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին: Հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշանակված է ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ:

Կոնգրեսի հիմքի վրա ստեղծված կուսակցության նախաձեռնող խումբը հետևյալ կազմն ունի` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, Վահան Վարդերեսյան, Դավիթ Մաթևոսյան, Ավետիս Ավագյան, Վահագն Խաչատրյան, Աշոտ Սարգսյան, Արման Մուսինյան, Վարդան Մալխասյան, Վլադիմիր Կարապետյան, Ավետիս Պողոսյան, Արշակ Բանուչյան, Անահիտ Եղոյան, Արմեն Օհանյան, Արման Գրիգորյան, Կարինե Դավոյան, Թաթուլ Սարոյան, Հովհաննես Քիրամիջյան, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյան, Արեգ Գևորգյան, Եվա Ադամյան, Ելենա Նալբանդյան, Դավիթ Հովհաննիսյան, ինչպես նաև ՀՀՇ կուսակցության վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյան: