Մարտի 1-ի չյուրացված դասերը…

13

Գարունը նորից մտավ Հայաստան: Ցավոք սրտի, արդեն 5-րդ տարին է, որ հայ ժողովուրդը մեկ մեկու ոչ թե ողջունում է գարնան գալուստի կապակցությամբ, այլ նորից ու նորից սկսվում է հին վեճը, թե ով է կազմակերպել և ով իրականացրել 2008թ-ի արյունահեղությունը, որն այդպես էլ հայությունը չկարողացավ վերլուծել և անել իր համար ճիշտ եզրակացություն: Հին, իր ժամանակն ապրած ֆիլմի նման, այսօր էլ կրկնվում է 2008թ-ի կադրերը, բայց այսօրվա իրողությունում ավելի վառ են երևում կեղծարարների և գործող անձանց իրական դեմքերը: Պարզ երևում է, որ իրենց ընդդիմություն համարող երկու գլխավոր ուժերը և նրանց առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ միայն իրենց սրտին մոտ չեն ընդունում զոհված հայ երիտասարդների ողբերգական մահը, այլև շարունակում են մնալ իրենց նեղ շահերի պաշտպան և շարունակում են գործել որպես տեղական միապետեր, ովքեր նույնիսկ, իրենց կարծիքով, կարևորագույն խնդրի համար պատրաստ չեն միավորվելու:

Լևոն Տեր-Պետրոսյանը, ում իշխանությունները պարտավոր էին տալ բազմաթիվ հարցեր և կանչել պատասխանատվության 2008թ-ի Մարտի 1-ի զոհերի համար, նույնիսկ չբարեհաճեց մասնակցել իր իսկ ՀԱԿ-ի կազմակերպված սգո հավաքին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, հավանաբար վախենալով մեծ մարդկանց կուտակումից, ցուցադրաբար կատարեց իր պարտքը ու ավելի վաղ գնալով՝ ծաղիկ դրեց իրեն բացառապես անծանոթ հայ հեղափոխական բոլշևիկ Մյասնիկյանի արձանին: Հետաքրքիր է՝ ինչ կասեր նրա դաշնակցական պատմաբան հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, եթե իմանար, որ թեկուզ կողմնակի, իր որդին իր հարգանքի տուրքն է մատուցում մեծ բոլշևիկի հիշատակին:

Մյուս կողմից էլ բոլշևիկ Հակոբի որդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, արդեն 20 տարուց ավել շարունակում է իր ընտանիքի ավանդույթները, ինչպես բոլշևիկ Հակոբը սկզբում Սիրիայում, հետո Խորհրդային Հայաստանում իր գործունեությամբ մատնելով ու սպանելով ազնիվ հայերին, ստեղծում էր իր համար բարենպաստ կենցաղ, այնպես էլ նրա որդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ջուր պղտորելով, Արցախյան ազատամարտի ժամանակ հայ բանակի առաջխաղացումը կանգնեցնելով և Մարտի 1 կազմակերպելով, ապահովում է պետական ծախսերով պահվող թիկնապահներ ու պետությունից նվեր ստացած ամառանոց և այլն: Բայց արի ու տես, նրանից շատ հեռու չէ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը իր ընտանեկան ավանդույթներով և միանման հավաքներ կազմակերպելով: Այս հար ու նման քաղաքական գործիչների սերտաճմանը խանգարում է միայն նրանց մեծամտությունը և պարտադիր՝ թեկուզ չկազմակերպված ամբոխի առաջնորդ լինելու անասնական ձգտումը:

Խոսելով 2008 և 2013 թվականների Մարտի 1-երի դեպքերի մասին, նշելով այդ բեմականացված ողբերգության մի կողմի սցենարիստի մասին՝ անարդար կլիներ չխոսել նաև հակառակ կողմում դիրքավորված վայ ղեկավարների մասին, ովքեր նույն չափով էլ մեղավոր են և պատասխանատվություն պետք է կրեն պատմության դատի առաջ գործած և այժմ էլ շարունակվող ազգային դավաճանության ու հանցագործությունների համար: Պատմության մեջ մեծ դերակատարություն ունի պարոն Ռոբերտ Քոչարյանը, ով արյան գնով կարողացավ իր գահը փոխանցել Սերժ Սարգսյանին, որով ապահովեց իր նյութական անձեռնմխելիությունը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընդունված է՝ նորաթուխ հանրապետական և տեղական իշխանավորները զավթում են իրենց նախորդների թալանածը և այդ ճանապարհով տեղի է ունենում ունեցվածքի վերաբաշխում: Ցավալին այն է, որ Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ ընդունեց Քոչարյանի դավաճանությունը պետության և հայ ժողովրդի նկատմամբ, որի շնորհիվ էլ Քոչարյանը մեծ կորուստներ չկրեց իր անշարժ և շարժական ունեցվածքից: Նյութապաշտության արդյունքում Սերժ Սարգսյանը դրանից ստացած իր վնասները հատուցելու համար՝ բարձարցրեց ժողովրդին հարստահարելու աստիճանը, որի հետևանքով չքավորության ձողը խիստ բարձրացավ, իսկ պետական պարտքը եռապատկվեց:

Իրավամբ, այս տարվա Մարտի 1-ը մոտենում է իր ավարտին, սակայն մնում է վտանգը, որովհետև դերակատարները նույնն են, և ոչինչ չի փոխվի, եթե ողբերգությունը կրկնվի Մարտի 2-ին, 3-ին կամ ցանկացած այլ օր: Այս ամենը մենք գրում ենք ոչ թե Մարտի 1-ը կազմակերպողների համար, ովքեր միևնույն է, անուղղելի են և չեն տեսնում, որ ի վերջո կտրում են այն ճյուղը, որի վրա իրենք նստած են, այլ դիմում ենք նրանց, ովքեր հակառակ իրենց կամքի, դարձել են դերասաններ՝ օտարի գրած ողբերգությունում: Մենք կոչ ենք անում հայությանը դասեր քաղել և լսել նրանց, ովքեր իրենց հռետորական ճառերն անգիր արած խոսում են հավաքներում, սակայն ոչինչ չեն ասում, ոչ մի ծրագիր, ոչ մի նպատակ առաջ չեն քաշում, այլ փորձում են ձուկ որսալ իրենց պղտորած ջրերում:

Վերջում մենք ցավակցություն ենք հայտնում մեր զոհված հայրենակիցների համար, անկախ, թե որ կողմում էին կանգնած և հավատում ենք, որ նրանք ազնիվ են ու համոզված, որ պայքարում են հանուն իրենց ընտանիքի, ժողովրդի և պետության բարօրության համար, սակայն այլ բան է հավատալը, այլ բան՝ իրողությունը և չէինք ցանկանա, որ ավելանային իրենց իսկ մայրաքաղաքում հայի ձեռքով զոհված ազնիվ մարդկանց ցուցակները:

var addthis_config = {“data_track_addressbar”: true};