Մարտի 1-ի նոր կադրերը փորձաքննություն են անցնում

7

Մարտի 1-ի իրադարձություններին վերագրվող համացանցում հայտնված տեսանյութի մասին մարտի մեկի գործով հատուկ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասաց, որ խնդիր կա որակի և տևողության առումով: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

«Այս պահին, կապված այդ տեսահոլովակի հետ, կա գործողությունների մշակված պլան, փորձաքննուոթյուն նշանակելու, պատկերները հնարավորինս հստակեցնելու և դրանից բխող մյուս հարցերի պատասխանները ստանալու համար»,-ասաց քննչական խմբի ղեկավարը:

Նա կոչ արեց այդ տեսագրության բնօրինակը տրամադրել իրենց` փարձաքննությունն առավել արդյունավետ իրականացնելու համար, խոստացավ նաև, որ քննության արդյունքների մասին կիրազեկեն հասարակությանը:
«Այդ կադրերը մեր ձեռքի տակ մասնակի եղել են, բայց ես ասացի, որ խնդիր կա տևողության ու որակի հետ, որովհետև կրակոցների պահը ակնհայտ չի եղել, կամ համենայն դեպք մենք չենք տեսել»,-ասաց նա, մերկապարանոց համարելով, այն հայտարարությունները, թե հնարավոր է, տեսնյութում հնչող կրակոցներից կարող է սպանված լինել մարտի մեկի զոհերից Դավիթ Պետրոսյանը: