Մարտի 1-ի հարցով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողովը կձևավորվի, բայց նախագահական ընտրություններից հետ

9

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության առաջարկությունը 2008-ի Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, դեկտեմբերի 3-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց, առաջարկերկելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ առաջարկած նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով: Սակայն նախագծի նախաձեռնողը կարող է մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի հարցը դնել քվեարկության: Դավիթ Հարությունյանը առաջարկեց նախագծի հեղինակներին նախագծի որոշման մեջ հիմնավորումներում առկա քաղաքական պնդումները հանել:

Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց մեծամասնության առաջարկին՝ ասելով. «Եթե չհամաձայնեմ՝ մեծամասնությունը քվեարկությամբ պետք է մերժի, այդ պատճառով մենք չենք ուզում կորցնել այս հանձնաժողովն ստեղծելու շանսը իմ պատճառով»:

Այսպիսով, հանձնաժողովի ստեցծումը հետաձգվեց մեկ տարի ժամկետով: