Մարտի 1-ի զոհվածների ծնողները հացադուլ են անելու

7

«Ժամանակ» օրաթերթը նշում է, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատները շատ անհանգստացած են, որ Մարտի 1-ի գործով տեղաշարժ չկա: «Մենք շատ ենք անհանգստացած: Արդեն մեկ ամիս է անցել, ինչ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր թափ պետք է հաղորդել Մարտի 1-ի բացահայտման գործին, սակայն ոչ մի շարժ դեռ չի արվել: Չմտածեն հանկարծ, որ մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին այդ հայտարարությամբ, և մենք այլևս չենք պայքարի ու հետևողական չենք լինի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը: Նա ասում է, որ իր հետ համակարծիք են զոհվածների ծնողները, մասնավորապես` Դավիթ Պետրոսյանի մայր Ջեմա Բարդումյանն առաջարկում է հենց հիմա նստել նստացույցի:
Սակայն Ա. Խաչատրյանի խորհրդով 10 զոհերի ծնողները որոշել են սպասել ևս երկու շաբաթ, ապա կդիմեն հացադուլի: