«Մարտի 1-ի» գործով «բաց դռների» օրը` հուլիսի 14-ին

5

«Մարտի 1-ի» քրեական գործով «բաց դռների» շրջանակներում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման օրը փոփոխվել է լրագրողների հետ փոխհամաձայնության արդյունքում՝ հունիսի 29-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ նկատի ունենալով, որ հերթական հանդիպմանը նախորդում էին 4 ոչ աշխատանքային օր:

Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Դատախզությունից հայտնում են, որ ամիսը երկու անգամ լրագրողների հետ հանդիպումների ֆորմատը պահպանվելու է, իսկ հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 12-ին, դատախազության դպրոցում: