Մարտի 1-ը փակեցի՞ն

10

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը այսօր Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի ուսումնասիրության հիման վրա ընդունել է բանաձևի նախագիծ , որտեղ ասվում է. «Վերջերս Հայաստանում հայտարարված համաներումը, 2008թ մարտյան իրադարձությունների ընթացքում 10 մահվան դեպքերի նոր հետաքննություն սկսելու ազդակը, դրա արդյունքում ընդդիմության ու իշխող կոալիցիայի միջև սկսված կառուցողական երկխոսությունը նշանակում է, որ 2008 թ. մարտյան դեպքերի էջը վերջապես կարելի է փակված համարվել»:
Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը ներկայացրել են 18 էջանոց մի փաստաթուղթ, որով ողջունում են «իշխանությունների և քաղաքական բոլոր ուժերի կողմից ցուցաբերած քաղաքական կամքը` Եվրոպայի Խորհրդի չափանիշների եւ հանձնարարականների հիման վրա խնդիրը լուծելու համար»:

Նշենք, որ նախագիծը կքննարկվի ոկտեմբերի 3-7-ը կքննարկվի ԵԽԽՎ նստաշրջանում Ստրասբուրգում:

Հանձնաժողովը նաև ողջունում է իրական ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հուսալի ժողովրդավարական և բազմակարծիք քաղաքական մթնոլորտի ստեղծումը, բաց եւ բազմակարծիք լրատվական դաշտի ստեղծումը, ոստիկանության և դատական համակարգի ռեֆորմները` այդ մարմինների անկախությունն երաշխավորելու նպատակով, ինչպես թղթի վրա, այնպես էլ գործնականում: