Մարդի՛կ, մի բան է միայն փոխվել. Տեր-Պետրոսյանը ծերացել է

9

Հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատկերը գրեթե պարզ է արդեն: Արդեն կարող ենք նախնական տվյալներով ասել, թե որ քաղաքական ուժը քանի աթոռ կզբաղեցնի: ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, բայց հավանաբար դրանք արդեն վերջնականի տեսք ունեն, խորհրդարան կանցնեն հինգ քաղաքական ուժեր և աթոռները մեծամասամբ կգրավի ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն երկրորդ տեղն է զբաղեցնում՝ այսինք մոտ 37 պատգամավոր կներկայացնի ԱԺ, ՀՀԿ-ն 66, ՀԱԿ-ը 7, Ժառանգությունը, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը 5-6: Բացի այդ էլ մեծամասնականով մի քանի պատգամավորներ կմիանան ՀՀԿ-ին:
Այսինքն ՀՀԿ-ն լիովին կարող է միայնակ կազմել կառավարություն, ինչը սակայն միջազգային լրատվամիջոցները գուշակում էին և միայն Հայաստանում էին քնած սպասում հրաշքների: Հրաշքների շարքին անցնելով նշենք, որ նման ընտրությունները մեր երկրում բացառիկ էին, և ոչ միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն այդքան շատ տեղ վերցրեց, որ անհասկանալի այդքան շատ մարդ իրենց չեն սիրում, բայց ընտրել են, որ 5000 դրամով կամ ահ ու դողով, որ գործը կկորցնեն, գնացին ընտրեցին, որ այդքան հանգիստ ու > անցան, որ ԲՀԿ-ն չհավասարվեց չակերտավոր հակառակորդին, որ բոլոր հիվանդներին ու առողջներին 20.000 դրամ կաշառք բաժանեց, որ հասնի իբր ենթադրելի բաղձանքին, բայց ոչ, ամեն ինչ եղավ կանխորոշված սցենարով, այլև քաղաքացիների կողմից սպասված արձագանքը չեղավ: Մարդիկ սպասում էին > գնահատականներին, սպասում էին քննադատության, բայց արի ու տես՝ ընդդիմությունը միայն աթոռներին էր սպասում, իսկ մարդիկ կրկին կտապակվեն իրենց դարդերի մեջ՝ վաճառվելու, վախենալու և հինը հետ բերելու պատճառով: Իհարկե ՀԱԿ-ի մուտքը ԱԺ կանխորոշված էր, ինչը սակայն այնքան զարմանալի է և մարդկային տրամաբանության սահմաններից դուրս, միթե մարդիկ մոռացել եք այդքան դաժան ոչ վաղ անցյալը, միթե այդքան հաճելի էր սոված ապրելը, միթե հավատացիք, որ կարմիր կովը կաշին փոխում է և այն ժամանակվա Լևոնը հիմա չարածները կիրագործի: Մարդի՛կ, մի բան է միայն փոխվել, որ Տեր-Պետրոսյանը ծերացել է, մնացյալը նույնն է, նա կրկին ինքնուրույն չի կարող որոշումներ կայացնել, նրան կրկին ասելու են՝ ինչ անի, և նա կրկին միջոց էր, այլ ոչ լուծում:

Սպասելի էր նաև ՕԵԿ-ի անկումը, վերջինս պարզապես ձայն խլող դարձավ իշխանության համար: Իսկ ՀՅԴ-ի անկումը դեռևս քարոզարշավի սակավամարդությունից էր պարզ, որն այս վերջին տարիների համեմատ ամենաքիչ մանդատը վերցրեց ԱԺ-ում: Դե Ժառանգությունն էլ առանձնապես չբարելավվեց, միայն թիմը փոխեց: