Մարդասպանին մայորի կոչում տվեցին

9

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհել:

Հիշեցնենք, որ 2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել: Սակայն վերջինիս Ադրբեջանին հանձնելուց հետո, Իլհամ Ալիևը ներում էր շնորհել մարդասպանին: