Հայաստանում ավարտվեց մարդահամարը։ Այն անկախացումից հետո երկրորդ անգամ էր անցկացվում: Բնակիչներից շատերը չեն ցանկացել պատասխանել հաշվարարների հարցերին, շատերին անգամ բախտ չի վիճակվել մասնակցել մարդահամարին: Որոշ հաշվարարներ էլ հայաստանցիներին մի կողմ դրած, մեծ ջանքեր էին թափում սփյուռքահայերի կամ արտասահմնացիների մասին տվյալներ իմանալու համար: Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե մարդահամար է, այլ հետաքննություն, թե ով որտեղից է եկել ու ինչքան փող ունի: Տիկին Էլման 73 տարեկան է, նույն շքամուտքում 4 ընտանիք է ապրում, և միայն ինքն է Հայաստանի բնակիչ, մնացածները կամ սփյուռքից ժամանած հայեր են, կամ այլազգի են: >,- բարկանում է նա: Եվ նրան այդպես էլ չեն հաշվառել: Ի դեպ, նման դեպքերը շատ են: Երևանի մի բնակիչ էլ պատմեց, որ իրենց մի քանի անգամ են այցելել: Նույնիսկ հարցրել են Ռուսաստանում ինչ բարեկամ ունեն, նրա անունն ու տվյալներն են հարցրել:
Զարմանալի է նաև այն, որ այսօր ավարտվել է մարդահամարը, բայց այդ հաշվարարները դեռ շարունակում են բնակիչների դռները ծեծել ու անձնական տվյալներ պահանջել: Կրկին հարց է առաջանում, եթե վերջացել է գործընթացը, հիմա ովքեր են հաշվարարների անունի տակ ներկայանում: Միգուցե թվաքանակ ապահովելու համար են ով պատահի հարցնում, միգուցե այլ խնդիր կա իրենց առաջ դրված:
Նախնական արդյունքները կհրապարակվեն 2012թ աշնանը, վերջնականները՝ միայն 2013թ։ Բայց դատելով այն հանգամանքից, որ իմ շրջապատում շատ շատերին չեն այցելել հաշվարարները, ապա դժվար է կարծել, որ տվյալ վիճակագրությունը ճիշտ թվեր կներկայացնի, դրա հետ մեկտեղ, այն, որ մարդահամարն անցկացվում էր Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ապա անհեթեթ է սպասել ճգրիտ տվյալներ` գնահատելով տարիների ընթացքում այս կառույցի տրամադրած տվյալների հավաստիությունը:
Հավելենք, որ գործընթացի անցկացմանը մասնակցել են 364 տեղամասի վարիչներ և օգնականներ, 2425 հրահանգիչ-հսկիչներ, 12124 հաշվարարներ: Նրանք նախորդող շաբաթվա ընթացքում շրջել են տնետուն և 33 հարցից բաղկացած թերթիկում լրացրել տվյալներ բնակիչների մասին։













