Մարաղայի ցեղասպանության տարելիցն է

14

Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության և վանդալիզմի բազմաթիվ փաստերից մեկն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի կոտորածները, դաժանաբարո վայրագությունները մարդկությանը հայտնի ամենադաժան դեպքն է:

1992 թվականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները ադրբեջանական Միր-Բաշիր (այժմ` Թարթառ) բնակավայրից ներխուժեցին Մարաղա: Ագրեսիային զոհ գնացին 100-ից ավելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնյակ մարդիկ դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակվեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անհայտ: Մոտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկվեց կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից: 1992 թվականի մայիսի 1-ի դրությամբ պատանդության մեջ գտնվող անձանց թիվը 57 հոգի էր, որոնցից 9 երեխա և 29 կին, իսկ սպանվածներիները` 59: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Մինչև օրս գյուղի 19 բնակիչ անհայտ կորածների ցուցակում են: Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին:

Միջազգային հանրությունը առ այսօր էլ չի դատում ադրբեջանցի գազանի վայրագությունները որպես ցեղասպանություն: