Մանուկյան. Մեր երկրում անպատժելիության մթնոլորտը ադեկվատ պատասխանի չի արժանանում

13

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված դաժան միջադեպի մասին, հայտարարեց, որ մեր երկրում կատարվող լկտիությունները, բեսպրեդելը, անպատժելիության մթնոլորտը ադեկվատ պատասխանի չի արժանանում:

«Երբ թշնամին է սպանում մեր զինվորին, ոտքի են կանգնում շատերը, նաև մտավորականները: Իսկ երբ ներքին տականքն է քո զինվորին սպանում, չեն ըմբոստանում, լուռ են, մինչդեռ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, ավելի մեծ վնաս կարող է հասցնել»,- շեշտեց Մանուկյանը: