Մանկապիղծին չեն դատի

8

Ոստիկանության ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսին հայտնել են, որ 4-ամյա երեխայի հանդեպ սեքսուալ ոտնձգություն կատարած 54-ամյա Ռուբիկ Հովհաննեսի Պողոսյանի դեմ խափանման միջոց չի ընտրվել. ապացույցները բավարար չեն, քանի որ տուժողն ընդամենը 4 տարեկան է։
Հիշեցնենք, որ երեկ Աշտարակ քաղաքի մի բնակչուհի ոստիկանություն է դիմել և տեղեկացրել, որ մի տղամարդ իր չորս տարեկան դստեր՝ Ծաղիկ Նիկողոսի Հովհաննիսյանի նկատմամբ սեքսուալ գործողություններ է կատարել։

«Բռնաբարություն չկա, հարուցված է գործ սեքսուալ տիպի գործողությունների՝ 139.3 հոդվածի հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական, դատահոգեբանական փորձաքննություն»,- ընդգծեցին ոստիկանությունից։