Մանկաբարձուհու դեմ նյութեր պատրաստվում

3

Օգոստոսի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ.-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն ազդել է նորածնի առողջական վիճակի վրա:
Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր Մետաքսյա Հ.-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ: