Մամեդյարով. Փարիզյան հանդիպման ընթացքում նոր առաջարկներ չեն եղել

16

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր պորտուգալացի գործընկերոջ` Պաուլու Պորտաշի հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հունիսի 18-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Գրում է Trend-ը:

«Փարիզյան հանդիպման ընթացքում նոր առաջարկներ չեն ներկայացվել մեզ: Մենք շարունակում ենք բանակցային գործընթացը, սակայն կցանկանայինք աշխատել խաղաղության մեծ համաձայնագրի վերջնական տարբերակի վրա: Համանախագահները տարածաշրջան կժամանեն հուլիսի կեսերին՝ հակամարտող կողմերի հետ բանակցությունները շարունակելու համար»,- ասել է նա: