Երեկ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 135 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ 1984թ. ծնված Աննա Վիրաբյանը:
Ժամը 17.00-ին Ա. Վիրաբյանը հիվանդանոցում մահացել է: Հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:
Երեխան թունավորվել է քիմիական նյութից
Քիմիական նյութից թունավորումով Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի ՀԱ Բ-2 թաղամասի թիվ 138 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 2009թ.ծնված Վաչե Ղազարյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:













