ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանին մեղադրել է հակամարտության խաղաղ կարգավորումը տապալելու մեջ

10

Trend գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունիսի 1-ին կազմակերպվել են ոչ պաշտոնական քննարկումներ` «Հակամարտությունների խաղաղ կարգավորում, դրանց կանխարգելումն ու լուծման ուղիները. միջնորդություն, իրավական որոշում և արդարություն» թեմայով:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում նշել է, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ` պաշտոնական Բաքվին մեղադրելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը տապալելու մեջ:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ Հայաստանին կրկին անգամ մեղադրել է «ադրբեջանական տարածքները գրավելու մեջ»: