«ՄԱԿ-ը պետք է նոր բանաձև ընդունի՝ Ղարաբաղյան հարցի հետ կապված». Մուրադովա

78

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան խորհրդարանի նիստի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«ՄԱԿ-ը պետք է նոր բանաձև ընդունի՝ Ղարաբաղյան հարցի հետ կապված»,- նշել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան :

Սակայն խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից նոր բանաձևի ընդունման կարիք չկա՝ նշելով. «Եթե ՄԱԿ-ը և իրենց հարգող մյուս կազմակերպությունները իրագործեն իրենց որոշումները, ապա բավական կլինի»: