ՄԱԳԱՏԷ-ն կքննարկի Իրանի հարցը

7

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաները օգոստոսի 24-ին Վիեննայում կհանդիպեն Իրանի ներկայացուցիչներին` քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված հիմնահարցերը: Հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ն:

Բանակցություններից հետո ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալությունը կհրապարակի Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ իր եռամսյակային հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ որ Իրանը մեղադրվում է միջուկային զենքի ստեղծման մեջ, սակայն վերջինս բազմիցս հերքել է դա: