Ճնշումներ` վստահված անձանց նկատմամբ. Ժառանգություն

10

Հարկ է նկատել, որ առավել շատ անհագիստ բնավորությամբ աչքի ընկած Հեղինե Բիշարյանն այսօր ամենահանգիստն էր և ուներ բարձր տրամադրություն: Մնում է միայն սպասել և հուսալ:

Հեղինե Բիշարյան-ՕԵԿ պատգամավոր-Ցայտնոտի մեջ պետք չի ընկնել

-Ես ընտրությունների ընթացքը գնահատում եմ դրական, միշտ կապի մեջ եմ հանձանաժողի նախագահների հետ, տեղյակ եմ թե ինչ է կատարվում:Կոնկրետ իմ տարածքում, ոչ մի արտառոց բան չի եղել: Ամեն ինչ ընթանում է խաղաղ պայմաններում: Ես շատ ուրախ եմ և պետք է արձանագրեմ, որ եթե քարոզարշավից առաջ բոլորն ասում էին, թե մարդիկ հիասթափված են, հուսալքված են, այլևս չեն հավատում քաղաքական գործիչներին, պետք է ասեմ հակառակը, մարդիկ մեծ ոգևորվածությամբ են մասնակցում ընտրություններին, հոսքը ժամեր շարունակ չի դադարում: Իսկ կնիքների հետ կապված պիտի ասեմ, որ մարդիկ ցայտնոտի մեջ չընկնեն: Ես ինքս էլ գնացել եմ ընտրության, կնքել են և բոլորն էլ գիտեն, որ դա ժամեր անց մաքրվում է, ուստի պետք չի ավելորդ աղմուկ բարձրացնել:

Արթուր Աֆդանդիլյան-Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար->
Ավարտական գնահատականի համար, դեռ վաղ է խոսել: Կան տվյալներ, որ դեռ մշակման պորցեսում են, կհայտարարենք քվեարկության ավարտից առաջ: Մասնակցության առումով գոհ ենք, ԿԸՀ-ի տրամադրած տվյալների համաձայն, նույնիսկ փոքր-ինչ ավելին է քան նախորդ ընտրությունների ժամանակ: Իսկ ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր ենք արձանագրել: Նախ առաջինը կնիքն է, որի մասին գնահատական տալ դեռ չենք կարող, քանի որ կոնկրետ կասկածելի միջադեպեր չեն եղել, այսինքն 2 անգամ նույն մարդու ընտրության կասկածանք դեռ չկա, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ դա միտումնավոր չի արվել: Մենք ունեցել ենք բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ճնշման դեպքեր են եղել` վստահված անձերի նկատմամբ, օրենքում առկա մարդկանց միաժամանկյա թիվը քվերակության վայրում գերազանցել է, ընտրակաշառքներ են բաժանել ոչ միայն ընտրության նախընտրական շրջանում, այնպես էլ հենց այսօր: Ուստի մենք ձեռնարկել ենք միջոցներ: Տեղյակ ենք պահել ոստիկանությանը, դիտորդական առաքելություն իրականացնողներին, մենք ենք միջամտել և այլն: