Ղուկասյանն էլ դիմեց ՍԴ

19

Անդրիաս Ղուկասյանը նույնպես դիմել է ՍԴ, այդ մասին նա հայտնեց լրագրողներին: Ղուկասյանը նշեց, որ դիմել է ՍԴ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով: ՍԴ-ն ընդունել է դիմումը, նշելով, որ կան պակաս փաստաթղթեր, որոնք պետք է լրացվեն:

Ղուկասյանը նաև հավելեց, որ իր համար բավարար իրավական հիմք է հանդիսանում ՍԴ դիմելու համար Սերժ Թանկյանին ուղղված նամակում Սերժ Սարգսյանի այն բառերը, որ ինքն է կազմակերպել ընտրությունները, ինչը, ըստ Ղուկասյանի, բավականին լուրջ իրավական հիմք է` ՍԴ դիմելու համար: