Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլոր նմանատիպ հիմնախնդիրներից տարբերվում է:

7

«Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահը այն հարցին, թե վերջերս Հարավային Կովկասում երկու նոր պետությունների ձևավորումն ազդեցություն կունենա՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Ս. Սարգսյանն ասել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլոր նմանատիպ հիմնախնդիրներից տարբերվում է:
«Ընդհանարպես այդ բոլոր հակամարտությունները յուրօրինակ են, նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ պատճառները, հետևանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, աշխարհում նոր պետությունների կայացումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի միջազգային ընկալման վրա: Եվ հարցն ամենևին էլ այն չէ, թե մենք ճանաչո՞ւմ ենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը, այլ այն, որ միջազգային հանրությունը տարբեր դասավորությամբ ընդունում է, որ այս կամ այն պայմանների առկայության դեպքում անջատումը ինքնորոշման իրավունքի իրացման իրավաչափ ձև է»,-շեշտել է Նախագահ Սարգսյանը: