Ղարաբաղը պատրաստ է ցանկացած սցենարի

17

>,- համոզված է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետի խոսքով Ղարաբաղում շարունակվում է հրադադարի ռեժիմի խախտումները, իսկ մերձդնեստյան երկրներում վաղուց խաղաղություն է, իսկ դա գիտեն բոլորը:

Շաքարյանցը բոլորին շնորհավորեց Սուդանի հանրապետության ճանաչման առթիվ` այն նախադեպ համարելով մյուս նմանատիպ պետությունների ճանաչման հարցում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության չլուծմանը` քաղաքագետը նշեց, որ դրան նպաստում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, սակայն >: Շաքարյանցը վստահ է , որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են այս հարցերում գլխավոր դերակատարները և նրանք էլ կարծես որոշել են, որ աշխարհում լոկալ կամ փոքրիկ հակամարտությունների թիվը պետք է զրոյանա:
Ինչ վերաբերվում է, թե երբ է նորից ղարաբաղյան հակամարտության հարցը վերադառնալու քննարկման փուլ, քաղաքագետը գտնում է, որ նախընտրական և հետընտրական գործընթացներից շուտ չի լինի:

Պատերազմի հավանականության մասին ևս խոսք չկա, նշեց Շաքարյանցը, սակայն հավելեց, որ Ղարաբաղը պատրաստ է ցանկացած սցենարի: