Ձվի պակաս չի լինի

15

«Հավկիթի արտադրությունն ավելացել է, նաև ներմուծման նախադրյալներ են ստեղծվել, և խուճապի հիմք չկա»,- հայտարարեց մարքեթինգի մասնագետ Մանասե Եփրեմյանը:

Որոշ տվյալներով` այսօր պահեստավորված է մոտ 5 մլն հատիկ հավկիթ, որը ցանկացած պահի կարող է շուկա բաց թողնվել: ՀՀ-ում երկու ամսվա պահանջարկը մոտ 60-70 մլն հատիկ է: Դեկտեմբերին արտադրվելու է 35 մլն հատիկ ձու, պահեստավորվածն էլ կա, կարիքի դեպքում նաև կներկրվի:

Մ. Եփրեմյանը նշեց, որ անցյալ տարվա ձվի աժիոտաժից հետո գերիշխող դիրք ճանաչելու հետևանքով արտադրողներից մեկը դուրս է մնացել շուկայից: