Ձերբակավել է զինվորի աչքը հանած ենթասպան

4

ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011թ. դեկտեմբերի 16-ին ՌՈ բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով 16.12.2011թ. ժամը 20:00-ին ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Հիշեցնենք, որ ենթասպան հանել էր զինվորի աչքը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: