Ձերբակալվել է զինվորական հոգեբուժարանի բաժնի պետը

10

ՀՀ զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով /քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլլար կաշառք վերցնել/ երեկ ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը: ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն: