Հրադադարի 224 խախտում

6

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 16-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, առաջնային գծում հակառակորդի կողմից կատարվել է հրադադարի պահպանման ռեժիմի 224 խախտում, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 718 կրակոց:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և լրիվ ծավալով ու առանց կորուստների կատարել իրենց մարտական խնդիրը: