Հրադադարը խախտվել է 230 անգամ

12

ՊԲ հայտարարած օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 230 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել են շուրջ 1500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: