400 մետր տրամագծով հսկայական աստղակերպը նոյեմբերի 8-ին կանցնի Երկրի մոտով: Աստղակերպը կանցնի Երկրից 325 հազ. կմ հեռավորությունից, ըստ Գրինվիչի` 23.28, սակայն անզեն աչքով տեսանելի չի լինի:
Չնայած այդքան վտանգավոր մոտեցմանը, ՆԱՍԱ-ի մասնագետները Կալիֆորնիայում հավաստիացնում են, որ աստղակերպը Երկրի համար վտանգ չի ներկայացնում:
Մասնագետների համար աստղակերպի այս անցումը մեծ հնարավորություն է այն ավելի մոտիկից ուսումնասիրելու համար, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ կանխատեսել նրա հետագա ընթացքը:
Նշենք, որ հյուսասին բևեռի աստղագետները կարող են այն հեռադիտակի միջոցով հետևել ասղակերպի ընթացքին:













